Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Անկախության հռչակագիրը մեր պետության, ազգային իղձերի պահպանության ամենակարևոր ժայռն է, և մենք բոլորով պետք է պաշտպանենք այդ ժայռը

Անկախության հռչակագիրը մեր պետության, ազգային իղձերի պահպանության ամենակարևոր ժայռն է, և մենք բոլորով պետք է պաշտպանենք այդ ժայռը
23.08.2026 | 17:08

36 տարի առաջ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրը: Հռչակագիր, որը մեր պետության ծննդականն է: Հռչակագիր, որի կայացման համար մեր ավագ սերունդը կռիվ էր տալիս հարյուր հազարներով: Հռչակագիր, որի արդյունքում մեկ տարի հետո կերտվեց հայկական անկախ պետականությունը և 90-ականների փառապանծ հաղթանակը: Հռչակագիր, որի դեմ այսօր անխնա պատերազմ են հայտարարել Ադրբեջանն ու իր սատէլիտ հանդիսացող փաշինյանական դավաճանական վարչախումբը: Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր պետության, ինքնության, ազգային իղձերի պահպանության ամենակարևոր ժայռն է: Եվ մենք բոլորով պետք է պաշտպանենք այդ ժայռը:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ